«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չինացի ֆերմերը կես տոննա հին մետաղադրամ է գտել

Չինացի ֆերմերը կես տոննա հին մետաղադրամ է գտել
01.03.2016 | 22:27

Չինացի ֆերմերն իր հողատարածքում 459 կգ հին մետաղադրամ է գտել, որ թվագրվում է մ. թ. I դար՝ հայտնում է The South China Morning Post-ը:
Չժան ազգանունով տղամարդը արտեֆակտը հայտնաբերել է Շենդի նահանգի Սինպին քաղաքից ոչ հեռու նոր տան կառուցման համար տարածքը մաքրելիս:
Մետաղադրամները, ենթադրաբար, հատվել են Վան Ման կայսեր կառավարման ժամանակ (I դարի 9-23 թթ.): Ֆերմերը պատմել է, որ մետաղադրամները եղել են 50 սմ խորությամբ և 60 սմ լայնությամբ փոսի մեջ: Չժանը պատմել է, որ 1980-ական թթ. իր ընտանիքը հայտնաբերել է 80 կգ այդպիսի մետաղադրամներ և վաճառել է որպես պղինձ: Երբ պարզվի մետաղադրամների պատմական արժեքը, գտածոն կփոխանցվի պետական թանգարաններին:

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ